Գիտնականները բացահայտել են տղամարդու առնանդամի երկարության ու նրա հավատարմության միջև եղած կապը: Ուսումնասիրելով մարդանման կապիկներին՝ պարզել են, որ որքան ավելի մեծ է արուի առնանդամը, այնքան ավելի սիրառատ է նա ու հակված է պոլիգամիայի: Մասնավորապես, ուսումնասիրելով մեծ առնանդամներ ունեցող բոնոբո կապիկներին և փոքր առնանդամներ ունեցող գորիլլաներին, գիտնականները նկատել են, որ առաջինները անհամեմատ ավելի շատ զուգընկերուհիներ են ունենում, քան գորիլլաները:
Բնության մեջ սա հասկանալի բացատրություն ունի: Կյանքի համար մղվող պայքարում, որտեղ կենդանի են մնում միայն ուժեղագույնները, էգերը շահագրգռված են հնարավորինս ավելի ուժեղ ու առողջ սերունդ ունենալու մեջ, ինչի համար էլ բնության մեջ նորմալ երևույթ է մեկից ավելի զուգընկերներ ունենալը, իսկ արուները շահագրգռված են կա՛մ մրցակցությունից դուրս թողնել հակառակորդներին, կա՛մ էլ առհասարակ թույլ չտալ մրցակցություն:
Սա է պատճառը, որ գորիլլաների խմբերում լինում է միայն մեկ չափահաս արու, որը զբաղվում է նոր սերնդի ռեպրոդուկցիայով, և քանի որ նման կենսակերպում չկա մրցակցության խնդիր, գորիլլաների անդամները էվոլյուցիայի ընթացքում փոքրացել են: Նույն տրամաբանությամբ էլ, այն կենդանատեսակները, ովքեր ակտիվորեն փոխում են զուգընկերներին, օժտված են երբեմն հսկայական չափսերի հասնող առնանդամներով: Որոշ դեպքերում արուի առնանդամի երկարությունը կարող է կազմել նրա ընդհանուր երկարության կեսը և սա հաճախ հանդիպում է հատկապես ծովային ֆաունայի ներկայացուցիչների մոտ:
Շարունակելով ուսումնասիրությունները՝ գիտնականները պարզել են, որ մարդկանց առնանդամները միջինում մեկուկես անգամ ավելի մեծ են, քան գորիլլաներինը, ինչը նշանակում է, որ մենք ի ծնե ավելի ենք հակված անհավատարմության: Ի դեպ, առնանդամի երկարությունից կախված է ոչ միայն տղամարդու, այլև կնոջ հավատարմությունը, որովհետև բնազդը հաղորդում է կանանց նույն ազդակները, ինչ մեծ առնանդամներով պրիմատների իգական սեռի ներկայացուցիչներին. ավելի ուժեղ արուից` ավելի ուժեղ սերունդ: