Ցանկանո՞ւմ եք, որ Ձեր կյանքը հագեցված և զվարճալի լինի: Համոզվեք, որ այս անձնավորությունները գոյություն ունեն Ձեր շրջապատում:
1 Ընդօրինակման օբյեկտ![]()
Մենք բոլորս ընկերուհու կարիք ունենք, ով մեզ կոգեշնչի և ընդօրինակման օբյեկտ կլինի: Հոգեբանների խոսքերով, հենց ընկերներն են օգնում մարդուն ձևավորել իր անձը: Որքան շատ ժամանակ ենք անցկացնում այդպիսի ընկերուհու հետ, այնքան ավելի նպատակասլաց ենք դառնում:
2 Արվամոլ ընկեր![]()
Այս տղամարդը միշտ պատրաստ է աջակցել Ձեզ և օգնել հագուստի ընտրության հարցում: «Արվամոլ ընկերը կնոջը հնարավորություն է տալիս լինել այնպիսին, ինչպիսին որ կա, և կինը չի վախենում, որ նա կարող է սխալ պահվածք ցուցաբերել»,- ասում են հոգեբանները: Եվ դա ճիշտ է: Կանայք երբեմն իրավունք ունեն ամբողջովին լիցքաթափվելու, հանգստանալու՝ առանց որևիցե մեկից կաշկանդվելու:
3 Լսել կարողացող անձնավորություն
Հենց այս անձնավորությանն եք Դուք զանգահարում խորհուրդ ստանալու և խնդրին ուրիշ տեսանկյունից նայելու համար: Նա պատրաստ է ժամերով քննարկել Ձեր առջև ծառացած խնդիրները և տարբեր ճանապարհներ փնտրել լուծման համար: Նա պատրաստ է լսել Ձեզ, եթե դուք ուղղակի խոսելու ցանկություն ունեք: Ինչ հիասթափությունների որ հանդիպեք Ձեր կյանքում, նա միշտ կաջակցի: Ուղղակի ուշադիր եղեք և չմոռնանաք նույն կերպ Ձեզ դրսևորել նրա հանդեպ:
4 Մոտիվացնող անձնավորություն![]()
Հենց այս անձնավորությունն է Ձեզ օգնության հասնում, երբ Դուք դեպրեսիայի մեջ եք, ստիպում է գեղեցիկ հագնվել և գնալ զվարճանալու՝ դրական էմոցիաների լիցքեր ստանալու համար: Երբ Դուք տխուր լինեք, նա անպայման մի ճանապարհ գտնի Ձեզ ուրախացնելու համար: «Երբեմն մենք այնպիսի ընկերոջ կարիք ունենք, ով հուսահատության պահերին Ձեզ կստիպի առաջ շարժվել»,- ասում է հոգեբան Իրեն Լևինը:
5 Հարազատ հոգի![]()
Դա կարող է լինել դպրոցական ընկերուհին, ում հետ դուք ընկերություն եք անում երրորդ դասարանից կամ ավագ քույրը, ով տարել է Ձեզ ռոք խմբերի համերգներին: Կարևոր չէ, թե ով է այդ անձնավորությունը, կարևորը, որ նա Ձեզ բոլորից լավ է ճանաչում: Միայն հարազատ հոգին է ընդունում Ձեր բոլոր թերությունները: Մեզանից յուրաքանչյուրին պետք է մի անձնավորություն, ում մենք լիովին կվստահենք և ով մեզ չի քննադատի:
6 Խրատներ տվող![]()
Ուսուցիչ, ընտանիքի ընկեր կամ տնօրեն. նրանցից յուրաքանչյուրը կնոջ համար կարող է խորհրդատու դառնալ: Նա կարող է ճիշտ պահին խթանել Ձեզ կյանքի կամ կարիերայի նոր փուլ դուրս գալու համար: «Այդ անձնավորությունը օգնում է Ձեզ տեսնել Ձեր լավագույն կողմերը, ինչպես նաև նշում է բացասական կողմերը, որոնք դժվարացնում են Ձեր ճանապարհը նպատակին հասնելու համար»,- ասում է հոգեբան Լևինը:
7 Խնամող![]()
Այս անձնավորությանը Դուք կարող եք վստահել հոգ տանել Ձեր երեխայի մասին: Նա գիտակցում է, թե որքան կարևոր է իր օգնությունը և երբեք չի դավաճանի: Այս ընկերը հոգ է տանում Ձեր ընտանիքի մասին, երբ Դուք ամենից շատ դրա կարիքն ունեք: Հոգ տանող, խնամող անձնավորությունն անգնահատելի նշանակություն ունի յուրաքանչյուր կնոջ կյանքում:
8 Պաշտամունքի օբյեկտ![]()
Յուրաքանչյուր աղջիկ պետք է ունենա հակառակ սեռի ներկայացուցչի այնպիսի մոդել, ով նրա համար իդեալական կերպար կլինի: Մի վախեցեք, Դուք ոչ մեկին չեք վիրավորի: Պաշտամունքի օբյեկտը աղջկա կյանքը դեպի լավն է փոխում:
9 Կյանքի մեծագույն սեր![]()
Նա տեսել է Ձեզ Ձեր կյանքի լավագույն և վատագույն պահերին, բայց միևնույնն է, բաց չի թողնում և մնում է Ձեր կողքին: Այդ տղամարդը ստիպում է Ձեզ ծիծաղել և երջանություն է բերում Ձեր կյանք: Նա Ձեր լավագույն ընկերն է, սիրեկանը, պաշտպանը, խորհրդատուն և ապավենը: Անկախ նրանցից, թե ինչ է անում, Դուք հասկանում եք, որ նա այն միակն է, և Ձեր կյանքը լիարժեք չէր լինի առանց նրա:
10 Լավագույն ընկերուհի
Լավագույն ընկերուհու հետ Դուք ոչ միայն ընկերներ եք, այլև մի ընտանիք: Հենց նա է միշտ լինելու Ձեր կողքին՝ ամենավառ և հիշարժան պահերին: Միշտ կարելի է հույս դնել նրա վրա: Եթե Ձեզ օգնություն հարկավոր լինի, նա կթողնի աշխարհում ամեն ինչ և կժամանի Ձեզ մոտ: Չափազանց դժվար է այդպիսի ընկերուհի գտնել, բայց եթե Դուք այդ հաջողակներից մեկն եք, ապա նրան երբեք բաց չթողնեք:



