1in.am-ը գրում է.

Գետնանուշի (արախիս) ալերգիայի դեմ բուժման նոր եղանակն օգնել է փոխել այն երեխաների կյանքը, որոնք մասնակցել են կլինիկական հետազոտություններին՝ պնդում են բրիտանացի գիտնականները: 

Հետազոտությանը, որի արդյունքները տպագրվել են The Lancet ամսագրում, մասնակցել է մոտ 100 մարդ՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Փորձի մասնակիցները ընդունել են գետնանուշի սպիտակուց, որի չափաքանակը աստիճանաբար մեծացրել են՝ այդպիսով օրգանիզմին ստիպելով սովորել նյութին: 

Նյութերը, որ պարունակվում են գետնանուշում, առավել հաճախ են դառնում այդ սննդի նկատմամբ վտանգավոր ռեակցիայի պատճառ, որը հանգեցնում է անաֆիլակտիկ շոկի և անգամ մահվան: 

Այդ ալերգիայի տեսակի դեմ առայժմ բուժման ավելի արդյունավետ եղանակներ չկան:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել