Aysor.am-ը գրում է.

«Մեր հարևան երկրում, սառը պատերազմի ազդեցության տակ մնացած ծերունի խորհրդականնների հորդորների արդյունքում, շարունակում է ոչ մի տեղ չտանող ու ոչինչ չասող քարոզչությունը: Իրավիճակը սահմանագծին վերահսկելի է, ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները»,­- Aysor­.am-ի խնդրանքով մեկնաբանելով իրավիճակը հայ­-ադրբեջանական սահմանին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում անընդհատ լուրեր են շրջանառվում հայկական կողմի մեծ կորուստների մասին, ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` ՀՀ ՊՆ-­ն գործում է հրապարակային և տեղի ունեցած միջադեպերի մասին օպերատիվ հաղորդագրություններ տարածում:

«Միջադեպերն ու մահվան դեմքերը քողարկելը` Ադրբեջանի պաշտոնական գործելաոճն է, ովքեր անարգանքի են ենթարկում տարբեր միջադեպերում մահացած ադրբեջանցի զինծառայողներին, օրերով սառնարաններում պահում, ապա լրիվ այլ որակումներով հաղորդագրություններ տարածում: Չնայած` զարմանալու շատ բան չկա էլ, ինչպիսին Ադրբեջանի համակարգն է, այնպիսին էլ նրա ՊՆ­-ն` զուրկ հրապարակաւյնությունից ու անկեղծությունից»,­- նշեց Ա. Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել