Հավատացյալների համար վատ նշանով ավարտվեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մտահղցումը, երբ նա Ուկրաինայի ժողովրդի սրտերում «սեր և խաղաղություն» հաստատելու խոսքերից հետո որոշեց այն ամրագրել իր նախորդներից մեկի պես՝ երկինք բաց թողնելով խաղաղության աղավնիներին: Աղավնիները նոր էին բարձրացել երկինք, երբ նրանց վրա հարձակվեցին սկզբում ագռավը, ապա ճայը: Աղավնիներին մի կերպ հաջողվեց դուրս պրծնել թռչունների ճանկերից և լքել Վատիկանի հրապարակը: Սակայն հազարավոր հավատացյալներ ամբողջ աշխարհից դա որպես երկնային նախազգուշացման նշան ընդունեցին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել






