Լուսանկարների այս ապշեցուցիչ հավաքածունժանգոտված մետաղյա արկղի մեջ հայտնաբերել է 71-ամյա Փիթեր Բերի Օթավեյը իր պապիկի՝ Հուբերտ Օթավեյի բնակարանում, ով 1914-1919թթ. ծառայում էր մարտական դաշտում որպես ճարտարագետ: Ֆրանսիայի հյուսիսային շրջանում ծառայության ընթացքում նա հասցրել էր բացառիկ կադրեր ֆիքսել:
Հուբերտ Օթավեյը ֆիքսել է արևմտյան ֆրոնտի 18 ամիս տևած դաժան պատերազմի կադրերը, այդ թվում բրիտանական հարձակումները, ավերակների վերածված գյուղերը և այլն: Փիթեր Հիրֆորդը 5 տարվա ընթացքում փորձել է գտնված նեգատիվներից ստանալ լուսանկարները: Քրտնաջան աշխատանքից հետո հնարավոր է եղել 50 լուսանկարներից «փրկել» 40-ը՝ Հուբերտի օրագրի հետ միասին:
Ամենայն հավանականությամբ, Օթավեյի ֆոտոխցիկը «Kodak 2 Brownie» է եղել: Առաջին մոդելը արտադրվել է 1900թ.-ին:
![]() |
![]() |
Ֆրանսիայի հյուսիսային մաս, Բելգիայի հետ սահմանի մոտ:

Բրիտանական ու գերմանական զորքերի ընդհարման հետևանքով ավերակների վերածված գյուղերը:

Սանդուղքը, որը ժամանակին շինության մեջ է եղել, այժմ կանգնած է ավերակների մեջ:

Օթավեյը լուսանկարել է նաև զինվորականների համար կառուցված հուշարձանները: Այս մեկը նվիրված է կանադական զորքին ու դրա վրա գրված է «RIP» (Ննջիր խաղաղությամբ):

Արրաս քաղաքի փլատակները, որտեղ 1917թ.-ին տեղի էր ունեցել բրիտանական ամենահուժկու մարտերից մեկը: Երբ մայիսի 16-ին ճակատամարտը պաշտոնապես ավարտված համարվեց, Բրիտանական կայսրության զինված ուժերը մեծ առաջընթաց էին գրանցել, սակայն չէին կարող հասնել բեկումնային հաղթանակի:

Լուսանկարում պատկերված են հազարավոր գյուղացիներ, ովքեր քայլում են՝ իրենց ունեցվածքը իրենց մեջքին, այն բանից հետո, երբ արևմտյան ֆրոնտում իրենց բնակավայրերը փլատակների էին վերածվել:



Զինվորականների դիմանկար, 1918թ.:

Բրիտանացի զինվորները Արրաս քաղաքի մոտակայքում:

Որոշ լուսանկարներում կարելի է նույնիսկ օտարերկրացի զինվորականների տեսնել, որոնք Բրիտանիա էին բերվել պատերազմում նրանց օգնելու համար: 1915թ.-ին Չինաստանից բերվել էր մոտ 150.000 տղամարդ ու երեխա, որպեսզի բրիտանական զորքին օգնեն կատարել տարբեր աշխատանքներ:

Ֆրանսիա տանող ճանապարհը, որն անցնելուց հետո, զինվորներից շատերն արդեն չեն կարողացել վերադառնալ:

Զինվորների խմբակային լուսանկար:

Ֆրանսիա տանող երկաթուղային ճանապարհին զինվորը գլուխը հանել է գնացքից դուրս:
Օթավեյը հասցրել է լինել Ֆլենդերսում, Բելգիայում ու Ֆրանսիայի Արրաս քաղաքում, մինչև որ 1919թ.-ին վերադարձել է Բրիտանիա:

Տեսարան Արրաս քաղաքից: Առաջին աշխարհամարտի տարիներին ռմբակոծությունից պաշտպանելու համար քաղաքի բնակիչները պատսպարվում էին քաղաքի ստորգետնյա թունելներում:

Հեծյալ զինվոր: Նշվում է, որ երկու կողմերն էլ մի քանի միլիոն ձի են օգտագործել ու դրանցից 6-8 միլիոնը կոտորվել է պատերազմի ընթացքում:






