Սկանդալ Օսկար մրցանակաբաշխությունից առաջArmnewstv.am-ը գրում է.

 

«Միայնակը դեռ միայնակ չէ» ֆիլմը հեռացվել է Օսկարի թեկնածուների ցուցակից: Այն ներկայացված էր «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում ` համանուն երգով: 

Պատճառը ֆիլմի կոմպոզիտորն է` Բրյուս Բրոտոնը: Նա խախտել է Օսկարի քվեարկության կանոնները: Բրոտոնը, որը հանձանժողովի անդամներից մեկն է: Նա կոլեգաներին էլեկտրոնային նամակներ է ուղարկել` հիշեցնելով, որ թեկնածու երգերի թվում նաեւ իր ստեղծագործությունն է: Օսկարի հանձնաժողովը օգնությունն ընկալել է բոլորովին այլ կերպ: Միասնական համաձայնությամբ նրանք հայտարարել են` Բրոտոնի գործողությունները անօրինական են, ուստի ֆիլմն այլեւ Օսկարի թեկնածուների շարքում լինել չի կարող: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել