Իրար սիրելու համար պետք է տարբեր լինել (հակառակ բևռները միմյանց ձգում են)

Բոլորս գոնե մեկ անգամ լսած կլինենք «Իրար սիրելու համար պետք է տարբեր լինել» բազմաչարչար միտքը: Իհարկե, այն շատ ռոմանտիկ է հնչում, բայց հոգեբաններն ու սոցիոլոգները այլ բան են ասում: Բազմաթիվ ուսումնասիրությունների ու հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ իրարից տարբեր զույգերի մոտ 90 %-ը միասին չեն կարողանում մնալ: Միմյանց նման ու նույն հետաքրքրություններն ունեցող մարդիկ իրար հետ ավելի լավ են «լեզու գտնում» և կարողանում են ամուր ու երջանիկ ընտանիքներ կազմել, այնպես որ` փնտրեք ձեր նմաններին: 


Իսկական սերը պատահում է կյանքում միայն մեկ անգամ

Սիրո հարցում «մասնագետները» պնդում են, որ մարդը կյանքում կարող է սիրահարվել ու սիրել բազմաթիվ անգամներ, իսկ ռոմատիկները հակադարձում են նրանց, թե կյանքում իսկական սեր միայն մեկ անգամ է պատահում: Ու՞մ հավատալ: Իհարկե «մասնագետներին»: Մենք սիրում ենք մարդուն, որովհետև լավ ճանաչելով նրան`  նրա մեջ ինչ-որ հատկանիշներ մեզ դուր են գալիս, իսկ մեզ դուր գալ կարող են շատ տարբեր մարդիկ:


Սերը հաղթահարում է ամեն ինչ

Ամուսնանալու և մի ողջ կյանք միասին միմյանց հետ ապրելու համար մարդկանց հարկավոր է ավելին քան սերը: Սերը ընդամենը մի գործոն է, որը սկիզբ է դնում հարաբերություններին ու միասին ապրելու ցանկությանը, իսկ այ հարաբերությունները պահպանելու համար պետք է լինել համբերատար, ներողամիտ, հումորի լավ զգացումով և զիջումների գնալու կարողությամբ օժտված: 

Սիրո տևողությունը 3-4 տարի է

Կյանքում ամեն բան էլ իր սկիզբն ու վերջն ունի, այդ թվում և սերը: Սակայն այս դեպքում պետք է տարբերակել սիրո 2 տեսակ` ռոմանտիկ հարաբերություններ, հոգևոր կապվածություն և կրքոտ սեր: Սիրո առաջին տիպը դիմանում է կյանքի ամեն տեսակ հարվածներին, հաղթահարում խոչընդոտներն ու տարիների փորձությունը, իսկ 2-րդը որքան արագ սկիզբ է առնում, այնքան արագ էլ հանգչում է բավարարվելուց հետո:


Սեր առաջին հայացքից գոյություն ունի

Այս մոլորությունը իր մեջ ճշմարտության մի հատիկ պարունակում է: Սեր առաջին հայացքից հնարավոր է, և մեզ հարկավոր է ընդամենը 5 րոպե, որպեսզի հասկանանք, որ մարդը մեզ համապատասխանում է, և մենք ուզում ենք նրա հետ հարաբերությունները զարգացնել: Բայց նման բան պատահում է մարդկանց ընդամենը 11%-ի մոտ, այնպես որ, սիրելու համար մի քիչ երկար եք ստիպված նայել :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել