1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ը Եգիպտոսի ժամանակավոր կառավարությանը կոչ է արել դադարեցնել լրագրողների, մասնավորապես՝ Կատարի Al Jazeeera հեռուստաալիքի աշխատակիցների դեմ դատը: Այս մասին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին՝ փոխանցում է RIA Novosti-ն: 

«Ոչ մի լրագրող՝ անկախ այն բանից, թե ում համար են աշխատում, չպետք է լինի բռնության, ահաբեկման կամ քաղաքականացված դատական հետապնդման օբյեկտ: Նրանց պետք է պաշտպանել և թույլ տալ կատարել իրենց աշխատանքը Եգիպտոսում»,- ասել է Պսակին:

Ավելի վաղ Եգիպտոսի դատախազությունը հեռուստաալիքի 20 լրագրողների մեղադրել էր կեղծ տեղեկություններ տարածելու մեջ, որոնք սպառնալիք են ստեղծում ազգային անվտանգությանը: Մեղադրյալների շարքում են Նիդերլանդների՝ մեկ, Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացիներ և մեկ ավստրալացի: Մեղադրական վարկածով՝ նրանք բոլորն աջակցություն են ցուցաբերել ահաբեկիչներին՝ կեղծ տեղեկություներ տարածելով: Ութ լրագրողներ գտնվում են կալանքի տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել