Չիլիի ALMА աստղադիտարանում տեղակայված աշխարհի ամենամեծ և ուլտրահզոր աստղադիտակը կարողացել է լուսանկարել Տիեզերքի ամենափառահեղ տեսարաններից մեկը: Միջազգային աստղագետների երկու խումբ լուսանկարել են անհավանական մեծ գոյացությունը, որը ամբողջովին կլանվել է սև անցքի կողմից:

Астрономам удалось заснять, как
Լուսանկարնում պատկերված են համաստեղության կենտրոնում գտնվող սև անցքից դուրս եկող լուսաշիթեր: Նրանց միջոցով գիտնականները կարողացան հետևել, թե ինչպես է սև անցքն ազդում մոտակայքի շրջակա տարածության վրա: 

Астрономам удалось заснять, как
Հսկայական սև անցքերը գոյություն ունեն Տիեզերքի գրեթե բոլոր համաստեղություններում, ինչպես նաև Ծիր Կաթինում: Նախկինում այդ անցքերը չափազանց ակտիվ էին և ահռելի քանակությամբ գոյացություններ էին կլանում:
Ներկայումս սև անցքերի մեծամասնություն ավելի պակաս ակտիվ վիճակում է գտնվում, բայց նրանք շարունակում են մասնակցել տիեզերքի էվոլյուցիային:

 Астрономам удалось заснять, как

«Աստղագիտություն և աստղաֆիզիկա» ամսագրում հրապարակված երկու նոր հետազոտությունները տեղեկացնում են, որ ALMA-ն հետազոտել էր տարբեր հեռավորություններում գտնվող սև անցքերի լուսաշիթերը: Նրանցից մեկը տեղակայված է NGC 1433 գալակտկայում, իսկ մյուսը՝ ավելի ակտիվը և ավելի հեռավորը, գտնվում է PKS 1830-211 գալակտիկայում:  

 Астрономам удалось заснять, как

«ALMA-ն զարմանալի պարուրաձև կառուցածք էր հայտնաբերել մոլեկուլյար գազի մեջ՝ NGC 1433 համաստեղության կենտրում, ինչը բացատրում է, թե ինչպես են գոյացությունները սև անցքերի համար օգտագործվում որպես վառելիք: Նոր հետազոտությունների արդյունքում մենք գոյացության նոր լուսաշիթ հայտնաբերեցինք 150 լուսնային տարի հետավորության վրա»,- ասում է Փարիզյան աստղադիտարանի գիտնական Ֆրանսուազա Կոմբը:  

Ժամանակ առ ժամանակ հսկայական սև անցքերը անհավանական մեծ քանակության գոյացություններ են կլանում, ինչը մեծացնում է լուսաշիթը և բարձրացնում է ճառագայթման աստիճանը բազմաթիվ անգամներ:  PKS 1830-211 համաստեղությունում գիտնականները հանկարծակի կարողացել են նկարահանել այդ պրոցեսը:  

Астрономам удалось заснять, как
«Մենք դեռ շատ նոր երևույթներ ունենք բացահայտելու, մենք պետք է պարզենք, թե ինչպես են սև անցքերը ստեղծում գոյացության այդ հսկայական լուսաշիթերը և ճառագայթումը: Մենք արդեն շատ արժեքավոր տեղեկություններ ենք ձեռք բերել, բայց գլխավոր հայտնագործությունները դեռևս առջևում են»,- ասել է գիտնական Իվան Մարտի-Վիդալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել