1801- Պավել I-ի մանիֆեստը Ռուսաստանին Վրաստանի միացման մասին:
1868- Ռուսաստանում հրատարակվում է Չարլզ Դարվինի գիրքը բնական ընտրության մասին:
1872- Ծնվել է Գլեբ Եվգենովիչ Կոտելնիկովը, ով ստեղծել է ավիացիոն առաջին օդապարիկ-ուսապարկը:

1882- Ծնվել է Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը՝ ԱՄՆ-ի 32-րդ նախագահը, ղեկավարել է երկիրը համաշխարհային ճգնաժամի տարիներին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: ԱՄՆ-ի միակ նախագահն է, ով երկու ժամկետից ավելի անգամ է ընտրվել:
1895- Ծնվել է Կիրիլ Օրլովսկին՝ Հայրենական պատերազմի տարիներին Բելառուսիայի պարտիզանական շարժման ղեկավարներից մեկը:
1900- Ծնվել է խորհրդային կոմպոզիտոր Իսահակ Օսիպովիչ Դունաևսկին:
1915- Գավր ֆրանսիական նավահանգիստը գրոհելու ժամանակ Գերմանիան առաջին անգամ սուզանավ օգտագործեց:

1923- Ծնվել է Լեոնիդ Գայդայը՝ խորհրդային սցենարիստ, ռեժիսոր, դերասան: Գայդայի դետեկտիվ կատակերգությունը՝ «Ադամանդե ձեռքը», 1995թ.-ին համարվել էր վերջին 100 տարիների լավագույն խորհրդային կատակերգությունը:
1930- մթնոլորտն ուսումնասիրելու համար տեղի ունեցել էր Պավել Մոլչանովի ստեղծած երկրորդ ռադիոզոնդի արձակումը:

1933- Գերմանիայի նախագահ Գինդենբուրգը Ադոլֆ Հիտլերին կանցլեր է նշանակում:
1943- Ստալինգրադում հանձնվել էր 6-րդ գերմանական բանակը, որը բեկումնային իրադարձություն էր Հայրենական պատերազմի ժամանակ:

1948- Սպանվել էր Մահաթմա Գանդին՝ Հնդկաստանի ազատագրական պայքարի ղեկավար և առաջնորդ, բռնության դեմ փիլիսոփայության ստեղծող: Նատհուրամ Գոդզեն մոտենալով Գանդիին՝ երեք անգամ կրակել էր առաջնորդի վրա: Երկու փամփուշտները չդիպան նրան, իսկ երրորդը սրտի հատվածում մխրճվեց թոքի մեջ: Գանդին տեղում մահացավ:
1969- The Beatles խմբի վերջին համերգը Apple Corps Ltd ընկերության տանիքին:
2000- «Աուրուլ» գործարանում տեղի էր ունեցել 100.000 խորանարդ մետր ծանր մետաղների արտանետում Դունայ գետի մեջ, որի արդյունքում ավելի քան 100 տոննա ձուկ էր հանվել գետից, իսկ ողբերգությունն անվանել էին «երկրորդ Չեռնոբիլ»:

2007- վաճառքի էր հանվել Windows Vista օպերացիոն համակարգը:



