Armnewstv.am-ը գրում է.
Ուկրաինայի գերագույն ռադան ընդունել է Կիևում և երկրի այլ շրջաններում զանգվածային ցույցերի ժամանակ ձերբակալված ակտիվիստների համաներման մասին վիճահարույց օրենքը: Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 416 խորհրդարանականից 232-ը, սակայն բավական էր նույնիսկ 226 ձայնը: Ի դեպ, դեմ է քվեարկել ընդամենը 11 պատգամավոր, մյուսները պարզապես չեն մասնակցել: Քվեարկությունն, օրենսդիրների միջև բուռն բանավեճով, տևել է ավելի քան 12 ժամ, որին ներկա է եղել նաև երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Փաստաթուղթը հաստատվել է Ռեգիոնների կուսակցության առաջարկած տարբերակով: Համաներման օրենքն ուժի մեջ կմտնի գրաված վարչական կենտրոններն ազատելուց հետո միայն:
Օրենքն ուժի մեջ է 15 օր, որի ընթացքում ազատ կարձակվեն ձերբակալված ցուցարարները: Ընդդիմությունը, սակայն, դարձյալ չի ուզում փոխզիջման գնալ: Պայքարը շարունակելու մասին կրկին հիշեցրել է ընդդիմության ղեկավար Վիտալի Կլիչկոն:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



