Վախենալու ժամանակ չկար. ինչպես են մերոնք Հադրութում կանխել հակառակորդի դիվերսիոն գործողություններըYerkir.am-ը գրում է.

Արսեն Հարությունյանն այն զինվորներից է, որոնք կանխել էին հակառակորդի դիվերսիոն գործողությունները հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Հադրութի հենակետերից մեկում:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը` ժամը 23:50-ից մինչև 00:15-ը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել էին հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: Փոխհրաձգության հետեւանքով հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ` հակառակորդի կողմից ստացած հրազենային վերքից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:

Իսկ հարավարևելյան ուղղություններում` Հադրութի հենակետերի ուղղությամբ իրականացված դիվերսիոն հարձակումները, որոնց մամուլը գրեթե չանդրադարձավ, կանխվել են չեզոք գոտու տարածքում:

Տարի ու կես ծառայության մեջ գտնվող Արսենը պատմում է, թե ինչպես են կանխել հակառակորդի դիվերսիոն գործողությունները: Նա առաջինն է օգնության հասել է իր ընկերոջը, որի ուղղությամբ կրակ էին բացել ադրբեջանցիները: Yerkir.am-ի հետ զրույցում Արսենը պատմեց, որ հակառակորդը, թիկունքից շրջանցելով, մոտեցել է իրենց հենակետին: Հերթափոխ իրականացնող զինվորը ինչ-որ ձայներ է լսել ու շարժվել դրանց ուղղությամբ: Այդ պահին հակառակորդը կրակ է բացել նրա ուղղությամբ:

«Այդ պահին մենք խրամատներում էինք, այնպես դիրքավորվեցինք, որ կարողանայինք օգնել մեր ընկերոջը: Կրակ բացեցինք հակառակորդի ուղղությամբ, մինչև մնացածները հասան մեզ օգնության»,- պատմում է Արսենը: Նա նաև նշեց, որ հայ հետախույզներն ավելի վաղ էին նկատել հակառակորդին եւ նույնպես շտապել են օգնության: 12-20 րոպե տևած փոխհրաձգությունից հետո հակառակորդը փախուստի է դիմել` թողնելով զենք-զինամթերք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել