Այս հոդվածում առանձնացրել ենք աշխարհը ցնցած ամենահայտնի ու սարսափելի սերիական մարդասպանների մասին պատմությունները: 

 10  Համացանցային ինքնասպանության մարդասպանը

Չնայած, որ համացանցը հսկայական հնարավորություններ է ընձեռում հեշտությամբ տեղեկատվություն ստանալու համար, այնուամենայնիվ, այն ունի նաև իր մութ կողմերը: Օրինակ, Ճապոնիայի՝ ընկճաղտի մեջ հայտնված քաղաքացիները, ովքեր վախենում են միայնակ մնալուց, օգտագործում են համացանցը ու խմբակային ինքնասպանություններ գործում: Նրանք նախ առցանց ընկեր են գտնում, այնուհետև պայմանավորվում հանդիպել ու սպանում միմյանց: Սա իսկապես սարսափելի երևույթ է, որից օգտվում են մարդասպան հրեշները, ու ինքասպանություն գործել ցանկացող մարդկանց իրենց թիրախ դարձնում: Մաեուեն տառապում էր սեռական-հոգեբանական խնդիներով ու իր խնդիրների համար լուծում միայն կարողանում էր գտնել մարդկանց վնասելով: Նա սիրում էր մարդկանց խեղդամահ անել, ու 1988-2005թթ. Մաեուեն սպանել է 5 մարդու, սակայն ավելի թեթև պատիժ է ստացել միայն երկու մարդու սպանության համար: Սակայն այս մի քանի սպանությունները միայն սկիզբն էին, ու նա հետագայում շատ ավելի շատ սպանություններ են գործեց, երբ համացանցային ինքնասպանությունները բռնկվեցին, ու նա սկսեց իր զոհերին որսալ առցանց:

Նրա առաջին զոհը 25-ամյա Միչիիկո Նագամոտոն էր: Մաեուեն նրան էլեկտրոնային փոստով հաղորդագրություններ էր ուղարկում՝ համոզելով նրան ինքնասպանություն գործել իր հետ: Երբ նրանք հանդիպեին, պետք է նրա մեքենայում այրվող փայտածուխի ծխի մեջ միասին խեղդվեին: Սակայն երբ նրանք հանդիպել են, Մաուեուն նրան կապել է ու, փակելով նրա դեմքը, խեղդամահ արել նրան: Երբ նրան հետագայում հարցրել են, թե ինչու է կատարել այդ սպանությունները, նա նշել է, որ ցանկանում էր հոգեվարքի մեջ հայտնված դեմք տեսնել: 

Դրանից հետո մարդասպանը 14-ամյա աշակերտի ու քոլեջի ուսանողի հետևից է գնացել՝ համոզելով, որ նրանք միասին խաղաղ կմահանան: Երբ նրանք հանդիպել են, մարդասպանը նրանց կապել ու սպանել է, իսկ մարմինները պահել լեռների մոտակայքում գտնվող ամբարտակների մոտ՝ մինչև սպանության տեսագրությունները դիտելու համար տուն վերադառնալը: Բարեբախտաբար, Մաեուեն կանգնեցվում է մինչև ավելի շատ զոհերի սպանություններ իրականացնելը: 2009թ.-ին նա կախաղան է բարձրացվել: Կարող է տարօրինակ թվալ, սակայն նա չբողոքարկեց և ոչ էլ դժգոհեց իր դատապարտությունից` կարծես պատրաստ լինելով վերջ դնել այդ ամենին:

 9  Կիրակնօրյա առավոտյան կոտորածը

Carl-Eugene-Watts

Թեքսասի Հաուսթոն քաղաքն իսկական դժոխք էր, որտեղ 1981թ.-ին գտնվելը այնքան էլ լավ միտք չէր: Այս բնակավայրում ինքնասպանության իսկական համաճարակ էր բռնկվել, որի արդյունքում այդ ընթացքում ավելի քան 700 մարդ ինքնասպանության էր դիմել: Իսկ երբ Կարլ Յուջինը տեղափոխվեց այստեղ, ամեն ինչ ավելի վատ ընթացք ունեցավ:

Մինչև նա կսկսեր իր հաուսթոնյան հանցագործությունները, նա զբաղված էր Միչիգանում: 1980թ.-ին Էնն Հարբորում տեղի ունեցած երեք կնոջ սպանությունների մեջ նա համար առաջին կասկածյալն էր: Երբ Ուոթսը տեղափոխվում է Հաուսթոն, նա իր հետ տանում է մահվան մի նոր տարափ՝ իրականացնելով իր սարսափելի սպանությունները:

Ուաթսը տեղափոխվում է Թեքսաս և բավականին արագորեն առաջ է շարժվում՝ մեկը մյուսի հետևից իրականացնելով սպանություններ, ու դրա հետ մեկտեղ փոփոխելով սպանության մեթոդները:

Նրա սպանում էր դանակահարության, զոհերին կախաղան հանելու միջոցներով, ու այդ ամենը միայն այն բանի համար, որ նա նրանց աչքերում չարություն էր նկատում:
Մարդասպանը պնդում էր, որ իր զոհերը չար են: Հաճախ նա իր զոհերից ինչ-որ իր էր վերցնում ու այն այրում այն` հավատացած լինելով, որ այդպիսով ոչնչացնում է նրանց չար ոգին: Մինչև 1982թ.-ի մայիսի 23-ը նա 12 մարդու կյանք է խլում: Երբ նա լոգարանում ցանկանում էր սպանել Մելինդա Ագուլարին ու նրա ընկերուհուն, Ագուլարին հաջողվում է փախչել բնակարանից ու օգնության կանչել: Հենց այդ ժամանակ էլ Ուաթսը բռնվում է, երբ ցանկանում էր փախչել:

Չնայած իր սարսափելի հանցագործություններին՝ Հաուսթոնի դատարանը նրա հետ համաձայնության է գալիս: Մարդասպանը խոստովանում է 12 մարդասպանություններն ու 60 տարի ժամանակով բանտարկվում, որից հետո լավ վարքի պատճառով նրան հատկացված ժամանակը կրճատվում են: Յուրաքանչյուր օր ճաղերի ետևում առանձին անցկացնելու ու լավ վարք ցուցաբերելու համար նրանից 3 օր էր կրճատվում, ինչը նշանակում էր, որ 24 տարի անց նա ազատ պետք է արձակվեր: Միչիգանի հանցագործության հետ պայքարի գործակալությունը ցանկանում էր այս խենթ մարդասպանին հավերժ փակի տակ պահել: 2004թ.-ի նոյեմբերին Ուոթսին մեղադրեցին նոր Հելեն Դյուչերի սպանության մեջ: Դրանից հետո նրան ցմահ են դատապարտում: 2007թ.-ին մարդասպանը մահանում է պրոստատիտի քաղցկեղից:

 8  Մարդասպան լրագրողը

Մակեդոնացի գրող Տանեսկին հետազոտական լրագրությունը բոլորովին նոր մակարդակի էր հասցրել, երբ նա սկսեց Կիչևո քաղաքի սերիական մարդասպանի սպանությունների մասին հրապարակումներ անել: 2000-ականների կեսին Տանեսկին երեք կանանց մասին պատմություն է գրում, ովքեր դաժանաբար բռնաբարվել ու սպանվել էին: Այս կանանց տարիքը տատանվում էր 56-65-ը, ու նրանք բոլորը իրար չափազանց նման հավաքարարներ էին: Նրանք բոլորը խեղդամահ էին արվել հեռախոսալարով, ու բոլորի գլխին պոլիէթիլենային տոպրակներ էր հագցվել: Չնայած Տանեսկու հանդարտ ու համեստ անհատականությանը՝ նա հրաշալի կարողանում էր ընթերցողին փոխանցել հանցագործության բոլոր մանրամասները: Իրականում նրա աշխատանքներն այնքան մանրամասնորեն էին ամեն ինչ նկարագրում, որ նա շուտով սկսեց գրավել ոստիկաննների ու հետախույզների ուշադրությունը: Հետաքննություն անցկացնող իրավապաշտպանների մոտ հարց էր առաջացել, թե որտեղից գիտեր Տանեսկին բոլոր այն մանրամաասները, որոնք գաղտնի էին պահվում հասարակությունից: Օրինակ, որտեղի՞ց նա գիտեր, որ մարդասպանը հեռախոսալար էր օգտագործում դիակները կապելու համար: Տանեսկին նույնիսկ գիտեր, թե ինչ տեսակ հեռախոսալար էր օգտագործվում: Քննիչները որոշում են Տանեսկու ԴՆԹ-ի նմուշները վերցնել, որից հետո պարզ դարձավ, որ այն համապատասխանում էր մարդասպանի սերմնահեղուկին: Տանեսկուն ձերբակալեցին սպանության մեջ կասկածանքով ու ամեն ինչ սկսեց իր տեղն ընկնել: Այս հարգված լրագրողը սարսափելի հարաբերությունների մեջ էր իր մոր հետ, ով հավաքարար էր ու նման բոլոր երեք զոհերին: Սակայն մինչ Տանեսկին կկրեր իր պատիժը, նա իր բանտախցում ինքնասպանություն է գործում՝ խեղդվելով դույլի ջրի մեջ:

 7  Մտրակներ ու շղթաներ

2012թ.-ին Հետաքննությունների ֆեդերալ բյուրոն հայտարարեց, որ 300-ից ավելի մայրուղային սերիական մարդասպաններ կան, որոնք ուղևորվում են միջնահանգային ճանապարհներով ու որսում իրենց զոհերին: Իհարկե, հաշվի առնելով 300-ը 300 միլիոն բնակչության թվի դիմաց չնչին թիվ է, ու սպանվելու հավանականությունը կարող է չնչին լինել ու հենց այդ էլ, ամենայն հավանականությամբ, մտածում էին մարդասպանի զոհերը:
Ռոուդեսը բեռնատարի վարորդ էր,  ով մայրուղիներում առաջարկում էր երիտասարդ արշավորդուհիներին տանել, ու իր պահվածքով ու վարքով արժանանում նրանց վստահությանը: Դրանից հետո նա շղթաներով նրանց կապում էր իր բեռնատարի մեջ, կտրում նրանց մազերը, սափրում նրանց մարմինը ու նրանց խոշտանգելուց հետո, սպանում:

Խոշտանգումների բեռնատարը Ամերիկան սարսափի մեջ էր պահում մինչև 1990թ.-ի ապրիլի 1-ը, երբ Արիզոնայի ոստիկաններից մեկը նկատեց Ռոդեսի միացրած նախազգուշացման լուսարձակները: Ոստիկանության սպան խուզարկելով մեքենան՝ խցիկում շղթայակապ մերկ կին հայտնաբերեց: Ռոուդեսին ձերբակալեցին ու հետաքննություն սկսվեց: Ոստիկանությունը նրա բեռնատարում ու բնակարանում գտավ արյունոտ սրբիչներ ու սարսափահար աղջկա լուսանկար: Մեկ տարի անց ճանաչվեց լուսանկարի աղջկա ինքնությունը, երբ Իլինոիսում հայտնաբերվեց 14-ամյա Ռեգինա Քեյ Ուոլթերզի դին: Սկզբում Ռոդեսին դատապարտում են մահապատժի, սակայն բողոքարկումից հետո դատապարտությունը փոխում են ցմահ ազատազրկման: Մի քանի տարի հետո Ռոդեսին կրկնակի ցմահ ազատազրկման են դատապարտում՝ ճանապարհորդող երկու միսիոներների սպանության համար:

 6  Երկաթուղային մարդասպանը

Փախստական աշխատավոր Անխել Մատուրինո Ռեսենդիզը պնդում էր, որ ինքը կես մարդ, կես հրեշտակ է, ու որ իրեն սպանել հնարավոր չէ, որ Թիմոթի Մքվեյգը «սուրբ եղբայրն» էր և հայտարարում, թե իր պարտքն է պատժել բոլոր չարերին:
Ռեսենտիզը ճամփորդում էր ամբողջ Ամերիկայի տարածքով՝ երկաթուղային մի վագոնից մյուսը ցատկելով: Չարի ներկայությունը զգալով՝ նա դուրս էր թռչում գնացքից ու գնում չարի որսի (այդպես էր նա նկարագրում իր արարքները): Հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի փաստաթղթերում նշվում էր, թե իրականում Ռեսենդիզի սպանության մոտիվը սեռական հաճույք ստանալն էր: 1989-1999թթ. Երկաթողային մարդասպանը ամբողջ ԱՄՆ-ի տարածքում մի շարք դիակներ է թողել`8-ը Թեքսասում, երկուական Ֆլորիդայում ու Իլինոյսում և մեկական Ջորջա, Կենտուկի և Կալիֆորնիա նահանգներում:

Սկզբում Ռեսենդիզը որսում էր գնացքների տարածքում, իր զոհերին սպանում հրազենով կամ նրանց ծեծի ենթարկելով, որից հետո խոշտանգում կին զոհերի դիակները: Շուտով նա սկսեց իր զոհերին արդեն սպանել իրենց տներում: Իր սպանությունները արդարացնելու համար նա ասում էր, թե իր զոհերը նույնասեռականներ, կախարդությամբ զբաղվողներ են եղել:  

Սպանության նրա գործիքները տարբերվում էին. մի անգամ նա հսկայական մուրճով սպանել էր մի հոգևորականի ու նրա կնոջը: Մեկ գիշվերվա ընթացքում քլունգի օգնությամբ նա սպանել էր երկու մարդու: Նա նույնիսկ արձան է օգտագործել մի բժշկի սպանելու համար: Մինչև նրան բռնեցին, Ռեսենսիզը առնվազն 14 մարդու կյանք էր խլել: Երկաթուղային մարդասպանը մահապատժի է ենթարկվել Թեքսասում՝ 2006թ.-ի հունիսի 27-ին:

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել