Panorama.am-ը գրում է.

«168 ժամ» թերթի լրագրող Ավետիս Բաբաջանյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն:

««168 ժամ» թերթի հունվարի 28-29-ի համարում «Չեչեններն ահաբեկչություն են պլանավորում Հայաստանում» վերնագրով հոդվածում անդրադառնալով տխրահռչակ ահաբեկիչ Դոկա Ումարովի կոչին, թե անհրաժեշտ է Սոչիի օլիմպիադան ձախողել, նյութի հեղինակ Ավետիս Բաբաջանյանը հայտարարել է. «Իշխանության մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Սոչիի օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ Հայաստանում գտնվող ռուսական օբյեկտների վրա կարող են տեղի ունենալ ահաբեկչական հարձակումներ»: 

Բնականաբար, այս հրապարակումը չէր կարող ուշադրության չարժանանալ անվտանգության մարմինների կողմից և Ավետիս Բաբաջանյանը հրավիրվեց Ազգային անվտանգության ծառայություն: Հոդվածի, մասնավորապես «իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ…» դարձվածքի վերաբերյալ տվեց հետևյալ գրավոր բացատրությունը. «Նշված բառակապակցությունն օգտագործել եմ որպես լրագրողական հնարք, հիմնականում հոդվածին սրություն տալու համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել