Առաջարկում եմ գիտական նոր կոչում հաստատել: Գիտական կոչումով հանրապետականներին ներկայացնելիս ասել ուղղակի «գիտությունների թեկնածու» կամ «դոկտոր», իսկ ոչ հանրապետականների կոչումները անվանել «գիտությունների իսկական թեկնածու» կամ «գիտությունների իսկական դոկտոր»:
Առաջարկում եմ մամուլում այս նոր տերմինները օգտագործել, երբ որևէ գիտնականի եք ներկայացնում: Ասենք` գիտությունների թեկնածուներ Տարոն Մարգարյան, Սեյրան Օհանյան կամ Սուրեն Խաչատրյան և գիտությունների իսկական թեկնածու Պողոս Պետրոսյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել