«Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Մասիս Բաղդասարյանը մտադիր է ազատվելու դիմում գրել։ Նա համակարգում բարձր պաշտոն զբաղեցնող միակ դաշնակցականն է, որից դեռ չեն ազատվել։ Երբ Բաղդասարյանի մտադրության մասին զեկուցվել է Տիգրան Սարգսյանին, վերջինս, ի հեճուկս իրեն անխնա քննադատող դաշնակցականների, դրական է արտահայտվել Բաղդասարյանի մասնագիտական որակների ու փորձի մասին և ցանկություն է հայտնել նրան օգտագործել այլ ոլորտում։ Ըստ մեր աղբյուրի, վարչապետը մտադիր է նրան նշանակել Նարեկ Սարգսյանի ղեկավարած՝ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար։ Իսկ Բաղդասարյանի ազատվելը հիմնավորում են հոգնածությամբ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել