1in.am-ը գրում է.

Գերագույն ռադան համաներման մասին օրենքն ընդունել է կանոնադրության խախտմամբ՝ Կիևի Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր ՈՒԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

Կլիչկոյի խոսքով՝ նրանք պահանջում են ազատել ամեն ինչ՝ փողոցները, վարչական շենքերը, Մայդանը, ինչի դիմաց ազատ կարձակեն ձերբակալվածներին:

«Մենք առաջարկել ենք ազատել մարդկանց առանց որևէ պայմանի»,- հավելել է նա՝ կարծիք հայտնելով, որ նոր օրենքը «կբարձրացնի ջերմաստիճանը հասարակությունում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել