«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀ Պետեկամուտների կոմիտեն երեկ հրապարակեց առաջին հազար հարկատուների ցանկը եւ նրանց վճարած հարկերի չափերը։ Ըստ այդմ, նրանք բոլորով միասին 2013 թվականին վճարել են 665 մլրդ դրամի հարկեր եւ տուրքեր, ինչը 19 տոկոսով ավելին է 2012թ. ցուցանիշից։ Խոշոր հարկատուների ցանկի «առաջատարների» շարքում իր «պասիվությամբ» կրկին աչքի է ընկել Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը։

Նրան պատկանող երկու խոշորագույն ընկերություները՝ «Ալեքս-Գրիգ» եւ «Սամ-Սեր Գրուպ»-ը միասին վճարել են 24,8 մլրդ դրամ, ինչը 2012 թվականի ցուցանիշից ավելին է ընդամենը 2,9 տոկոսով։ Այսինքն, չնայած Սամվել Ալեքսանյանն օր օրի խոշորացնում է իր բիզնեսները, իր ձեռքում կենտրոնացնում նորանոր ոլորտներ, նրա վճարած հարկերը գրեթե չեն ավելանում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել