Համարվում են հասարակության անխոցելի մասը՝ չունենալով թիմակիցների, թիմի կատարած սխալների հանդեպ պատասխանատվություն։ Նրանք անվստահություն ունեն տարբեր խմբերի, կազմակերպությունների հանդեպ՝ անցած ուղու, կատարած գործողությունների և բարձրացրած հարցերի պատճառով։ Այդ պատճառով/ներով իրենց մեկուսացնում են վերջիններից և առավելագույնս խուսափում հասարակական և քաղաքական գործընթացներից։
Թույլ են, քանի որ անդեմ են որպես քաղաքացի, չունեն պետության ապագայի տեսլական։ Չեն կարողանում պաշտպանել սեփական շահերը, երբ ընդհարվում են պետական ապարատն՝ ի շահ սեփական հարստության ավելացման օգտագործող իշխանավորների հետ։ Չունեն թիմ, որոնք կհետապնդեն իրենց թիմակցի շահերի պաշտպանությունն ու ապահովումը։
Վերը շարադրվածից բխում է կոռուպցիան, կաշառակերությունը և այլ հանրային արատներ։
Վերը շարադրվածից չի բխում, որ որոշ խմբեր, կազմակերպություններ սուրբ են և բացի այն, որ իրենք էլ զբաղված են զուտ սեփական հարստության դիզմամբ, նաև նպաստում են վերոնշյալ ապապետական արատների տարածման։
Հ.Գ. Ու միշտ գործում է հետևյալ խոսքը. «Եթե չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է քեզանով զբաղվում»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/740532592625304?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել