«Я во многом обязан своему пресс-секретарю, он был настоящим виртуозом своего дела». Уинстон Черчиль
…Եվ պատահական չէ, որ Չերչիլը բազմիցս ասել է`կարևորը այն չի, թե ես ինչ եմ ասել, կարևորը այն է, թե ինչպես ժողովրդին իմ ասածը կմատուցի իմ մամուլի պատասխանատուն:
Այսօր կարելի է ասել, որ Հայաստանում գրեթե բոլոր ազդեցիկ քաղաքական գործիչները, պետական երևելի այրերը, էլ չեմ ասում նույնիսկ խոշոր սեփականատերերը ունեն իրենց մամլո քարտուղարները, և շատ դեպքերում հենց նրանցից է կախված, թե հանրությունը ինչ կերպ է ընկալում իրենց ղեկավարի, քաղաքական ուժի, կամ կառույցի կատարած աշխատանքը: Ցավալի է, բայց փաստ, որ մամլո քարտուղարների գերակշիռ մասը ընդհանրապես պատկերացում չունի՝ ինչ է նշանակում լինել մամուլի քարտուղար, նրանք նույնիսկ չեն էլ պատկերացնում, որ իրենց անձնական հատկանիշները նույնպես կարող է մեծ դեր խաղալ, որ այն ինֆորմացիան, որ իրենք «դուրս են շպրտում» կարելի է այնպիսի դեմքի արտահայտությամբ դա անել, որ հանրության մոտ, նույնիսկ աննշան ինֆորմացիան մեծ տպավորություն թողնի: Իսկ ինչ են անում մեր մամուլի քարտուղարների մեծ մասը…կարելի է ասել՝ ոչինչ…: Ավելի ճիշտ, շեֆը ինչ ասում է, նրանք «սառը» դեմքով, առանց դեմքի միմիկան փոխելու, առանց զգացմունքների, առանց սրտացավության, «ավտոատվետչիկի ձայնով» փոխանցում են շեֆի ասածը հանրությանը: Արդյունքը լինում է այն, որ նույնիսկ իրականում լավ արածը տեղ չի հասնում: Իհարկե, ես հասկանում եմ այս հոդվածս կարդացող շատ մամուլի քարտուղարներ կարող է ընդդիմանան և ասեն`ախր մենք ինչ իրավունք ունենք իմպրովիզացնենք ղեկավարի ասածը՝ չհասկանալով, որ տպավորիչ և հասկանալի մատուցելը դա իմպրովազացիա չէ, այլ հենց այն է, ինչի համար նրանք նշանակվել են այդ պաշտոնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=475488249230100&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1&stream_ref=10
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել