1in.am-ը գրում է.

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի բնակության թույլտվությունը չեղյալ համարելու և նրան ԱՄՆ-ից հայրենիք արտաքսելու վերաբերյալ պետիցիան հավաքել է 103 հզ. ստորագրություն:

Համապատասխան պետիցիան Սպիտակ տան կայքում հայտնվել է վեց օր առաջ: 

Այն բանից հետո, երբ ստորագրությունների թիվը գերազանցել է 100 հզ.-ը, պետիցիան ներկայացվել է ԱՄՆ կառավարության քննարկմանը: 

Ստորագրահավաքը սկսվել է հունվարի 23-ին: Այդ օրը Ջասթին Բիբերը ձերբակալվել էր Մայամիի ոստիկանների կողմից՝ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար: 

Միաժամանակ, Բիբերին չարտաքսելու վերաբերյալ պետիցիան հավաքել է 491 ստորագրություն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել