Esem.am-ը գրում է.
Նորաձևությունն արագ քայլերով առաջ է շարժվում, սակայն ամեն նոր բան լավ մոռացված հինն է: Մեր ազգային տարազն ու աքսեսուարներն իրենց ուրույն տեղն ունեն հայաստանյան նորաձևության մեջ: Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները: XIV դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ դրանք արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը:

Ազգային տարրեր պարունակող հագուստը հայկական արտադրության մեջ ամենաակտուալն է: Դրա տարածման համար մեծ ներդրում ունեն նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր տարբեր ֆոտոշարքերի, համերգների և տեսահոլովակների մեջ օգտագործում են թե´ աքսեսուարներ (կոպի, գոտի, մատանիներ, թևնոցներ), թե´ տարազի նախշերով նորաձև շապիկներ: Երևանի փողոցներում նույնպես կարելի է հանդիպել ոճային աղջիկների ու տղաների, ովքեր իրենց օգտագործում են ազգային տարրերով ժիլետներ, կիսաշրջազգեստներ, պայուսակներ, գլխարկներ` այդ ամենը համադրելով ժամանակակիցի հետ:
Ձեզ ենք ներկայացնում հայտնիների այն լուսանկարները, որոնցում նրանք օգտագործել են ազգային հագուստի տարրեր:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ