Այսօր մեր հասարակությունը կարելի է բաժանել մի քանի ակտիվ խմբերի.
1. Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառումներ կատարողներ և հեղափոխություն պահանջողներ, ովքեր կրկնում են վաղուց հնացած ,,ձուկը գլխից է հոտած,, արտահայտությունը:
2. Տարբեր ակտիվ քաղաքացիական դրսևորումներ, ովքեր այս կամ այն կերպ մասնակցում և արձագանքում են երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների հետ կապված քաղաքացիական դրսևորումներին
3. Ժողովուրդ, ով տներում նստած շատ հաճախ անտեղյակ է, թե ինչ կարևոր քաղաքացիական նախաձեռնություններ են հասունանում երկրում և որի պայքարի միակ դրսևորումն այն է, որ պատերի տակ կամ մեկ այլ վայրում արդեն ընդունում են այն փաստը, որ իրենց համակերպվողի հոգեբանությամբ և անտարբերությամբ է պայմանավորված մեր երկրի այսօրինակ օրհասական իրավիճակը:
4.Մարդիկ, ովքեր շատ լավ հասկանալով, որ երկրի ղեկավարի փոփոխության դեպքում միայն կարելի է երկրում այլ իրադրություն ձևավորել, զուգահեռ բարձրացնում են լուրջ հիմնախնդիրներ և ստիպում իշխանություններին լուծել դրանք:
5.Մարդիկ, ովքեր զբաղված են միայն այս 4 խմբերին դատարկ քննադատելով և ինքնահաստատվելով:
Չգիտեմ, ով իրեն այս խմբերից որի մեջ է դասում, սակայն մի բան հստակ է՝հանրության մի լայն զանգված բացարձակապես չի գիտակցում այն փաստը, որ ակտիվ պայքարի դուրս ելած մասը շատ քիչ է և հարկավոր է հասարակական լայն զանգվածներին հասունացնել և կենտրոնացնել երկրի գլոբալ խնդիրների լուծման ուղղությամբ, ուստի ցանկացած քաղաքացիական դրսևորում, որը կարող է հիմք հանդիսանալ այդ մասի գիտակցության հասունացման համար ամենակարևորն է և առանցքայինը մեր այս պայքարում: Իսկ ովքեր այդ տարրական բանը չեն հասկանում կամ չեն ցանկանում հասկանալ, ուրեմն խորհուրդ կտամ ավելի խորքային նայել հարցերին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/227945094055768?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել