Երբ գնումներ կատարելիս ասում ես տոպրակ պետք չի և պարզում ես քո սեփական բազմանգամյա օգտագործման կտորե տոպրակը՝ հնարավոր ռեակցիաներն են.
1. փոքր խանութներում - վաճառողները անհասկացող հայացքով քեզ են նայում և «ոչինչ, ոչինչ, մենք տոպրակ ունենք» ասելով շարունակում են պոլիէթիլենային մի քանի տոպրակ լցնել մեկի փոխարեն, իրենց առատաձեռնությունը ցույց տալու համար, և ստիպված ես լինում հետո մեկ մեկ դրանք դատարկել ու թողնել խանութի զարմացած վաճառողին,
2. սուպերմարկետներում - տոպրակ լցնող տղաները տարօրինակ հայացքով քեզ են նայում, վերահարցնում, հետո «գժերից պետք ա զգույշ մնալ» հայացքով լցնում են քո տոպրակը:
Դե արի ու ասա, որ այս ԴԵՄ եմ-ի տարիներին ես էլ պոլիէթիլենին եմ ԴԵՄ, թեկուզ և դեռ մենակ ... Սենց էլ ապրում ենք ))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել