Ուղեղն առնանդամի «տեխսպասարկման» ֆունցիա ունի: Դա պետք է նրա համար, որպեսզի առնանդամը տոնուսի մեջ մնա, անգամ եթե անձնական կյանքը անմխիթար վիճակում է: Որպեսզի առնանդամը մշտապես լավ վիճակում լինի, տղամարդը պետք է ռեգուլյար էրեկցիաներ ունենա, իսկ առողջ տոնուսը պահպանելու համար, սեռական անդամի հարթ մկանները պետք է թթվածին ստանան արյան ներհոսքի միջոցով, ինչն էլ առաջացնում է էրեկցիան:
Եթե տղամարդը ունակ է էրեկցիա ունենալու, բայց ինչ-ինչ պատճառներով նա չի ունենում այն օրվա ընթացքում, ապա պետք չէ միանգամից անհանգստանալ, որովհետև մեր ուղեղն ունի հատուկ ֆունկցիա` անդամի ավտոմատ աջակցման համար. արագ քնի ժամանակի ուղեղը ազդակներ է հաղորդում անդամին, որոնք էրեկցիա են առաջացնում:
Բացարձակապես էական չի, թե ինչ է տեսնում երազում տղամարդը` դա կարող է լինել էրոտիկ երազ, կամ էլ զոմբիներով լի մղձավանջ, բայց քնած ժամանակ տղամարդը էրեկցիա է ունենում ցանկացած պարագայում, եթե չկան ոչ մի պաթոլոգիաններ ու ֆիզիկական տրավմաներ: