Գոյություն ունի 3 տեսակ սուտ` սուտ, լկտի սուտ և վիճակագրություն: Մարկ Տվենի այս խոսքերի վառ ապացույցը ստորև-
Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության` ՀՀ-ում գործազրկությունը 2013-ին կազմել է 18.6 տոկոս: ՀՀ-ում ընտրողների թիվը մոտ 2.5 միլիոն է: Եթե սրանից հանենք ՀՀ-ում կենսաթոշակառուների թիվը (մոտ 0.5 միլիոն), կստանանք աշխատելու ենթակա 2 միլիոն բնակչություն: Պարտադիր կուտակային վճարողների թիվը 246 հազար է ( 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված`ա) վարձու աշխատողներ, բ) նոտարներ,գ) անհատ ձեռնարկատերերը:) Սա նշանակում է, որ հաշվված է մինչև 40 տարեկան աշխատողների քանակը, իսկ մինչև 63 տարեկան աշխատողներին ներառելու համար այս թիվը պետք է ավելացնել սրա 1/3-ով, բայց շռայլություն ենք թույլ տալիս մեզ. համարում ենք, որ 40-63 տարեկան նույնքան աշխատող ունենք, որքան մինչև 40, և արդյունքում ունենում ենք ամբողջ բնակչության հաշվարկով մոտ 0.5 միլիոն աշխատող: Սա նշանակում է, որ եթե 2 միլիոնից 0.5 միլիոնն է աշխատում, ՀՀ աշխատունակության սահմանված տարիքի քաղաքացիների 75 տոկոսը աշխատանք չունի: Վերը նշված պաշտոնական թվերի վերլուծությունից ուղղակի բխում է`

1. ՀՀ քաղաքացիների 58 տոկոսը թամբալա, քանի որ վիճակագիրները 18.6 տոկոս ի հաշվարկան հիմք են ընդունում այն հանգամանքը, որ գործազուրկ է համարվում աշխատունակ տարիքի այն մարդը, ով աշխատանք չունի, ակտիվ փնտրում է և գտնելուն պես պատրաստ է անցնել աշխատանքի, (մենք էլ գիտեինք աշխատասեր ժողովուրդ ենք) ԿԱՄ
2. Մեկ միլիոնից ավել քաղաքացիներ աշխատում են գյուղատնտեսության ոլորտում, ուշադրություն ոչ թե բնակվում, այլ աշխատում, ինչն ֆանտաստիկայի ժանրից է, ԿԱՄ
3. Պաշտոնական տվյալներ հրապարակողները դրանց հասցեատերերին մեղմ ասած ավանակի տեղ են դրել` անամոթաբար ստելով:
Հ.Գ. Ճիշտ ա, ես վիճակագիր չեմ, բայց ես էլ նախընտրում եմ սիրողական ճշմարտությունը, քան պրոֆեսիոնալ նենգափոխումը, Եթե Ձեր սիրտն էլա խառնում վիճակագիր ստախոսներից եկեք միասին ձոնենք վերջիններիս Թուփաքի Fuck All You All հիասքանչ երգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել