Կարդում եմ լրահոսը:
Տարբեր պաշտոնատար անձանց, պատգամավորներին, քաղաքական գործիչներին, քիչ թե շատ աչքի ընկնող գործարարներին հարց են ուղղում. «Որ պատերազմը վերսկսի, Դուք կգնա՞ք կռվելու»: Հիմա այս հարցը տվողն ի՞նչ պատասխան է ակնկալում: Կարելի է ենթադրել, որ հնարավոր է հնչի պատասխան` «Իհարկե, չեմ գնա»: Հա՞: Հարցե՞րն են սպառվել, թե ուղղակի այսօրվա թոփ տասնյակ հարցերից մեկն է դա: Ախար շատ տհաճ վիճակում է հայտնվում մարդը, ով պատասխանում է այդ հարցին: Եթե ասում է «Այո, իհարկե կգնամ կռվելու», ապա ստացվում է, որ սեփական փիառով է զբաղվում, իսկ եթե ինքնամեծարվելուց զերծ մնալու համար համեստ պատասխան է տալիս, ապա ստացվում, որ դեռ չի՞ կողմնորոշվել կամ էլ հաստատակամ չէ՞: Հարգելիներս, օրակարգից չհանե՞նք նմանատիպ հարցադրումները, ի՞նչ կարծիքի եք: Աստված մի արասցե, եթե գա այդ օրը, այդժամ կերևա` ով՝ ով է: Այ ըսենց մազալու բաներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել