Եթե ես Ադրբեջանի նախագահը լինեի, հատուկ հանձնարարություն կտայի և ձեռնամուխ կլինեի, ցանկացած մեթոդներով, որպեսզի ՀՀ Բանակը ստորացնող ու ոչնացնող տեսահոլովակներ ու հոդվածներ գտնվի, ստեղծվի, գրվի և տարածվի, սակայն ինչո՞ւ զուր մտահոգվել, հենա մենք մեր ձեռքով ամեն ինչ անում ենք կատարյալ ձևով, ուղղակի ավելի լավ հնարավոր էլ չէ: Մեր բանակը ստորացնող ու ոչնացնող տեսահոլովակներ տարածելու և հոդվածներ գրելու պատճառների երեք տարբերակ առանձնացնեմ:
Ա. Դրանք այն մարդիկ են, անգամ հայրենասեր, որոնք տեսնելով իրականությունը, չհամակերպվելով դրան, բարի նպատակներց ելնելով, հուզված վեր են հանում իրականությունը, հույս ունենալով, որ արդարացի լուծում կստանան տվյալ խնդիրները՝ ի նպաստ Հայաստանի և հայ ազգի՝ չհասկանալով (սակայն հուսով եմ հետևյալ տողերը կարդալով կհասկանան), որ նման քայլով մարդկանց ենթագիտակցության մեջ սերմանում են, առանց այդ էլ առկա համոզմունքը, որ պետք է ամեն մեթոդի դիմել երեխային բանակից ետ պահելու համար, ինչը պարզ է, թե ինչ հետևանքներ կունենա արտաքին նման թշնամիների առկայության պարագայում: Հիշեցնեմ, որ ամեն դեպքում այս բանակը արդեն 20 տարի կարողանում է սահմաններն անառիկ պահել:
Բ. Դրանք Հայի արյունը կորցրած խառնածին մուտանտներ են, որոնք գիտակցելով վերոնշյալ խնդիրը, շարունակում են իրենց գործը ամեն օր:
Գ. Ադրբեջանի նախագահին հաջողվում է պատշաճ կերպով անել այն, ինչը, ինչպես ես նշեցի, կանեի նրա փոխարեն:
Հ.Գ. Մի անգամ արդեն ծառայել եմ, լավ գիտեմ, թե որն է «բանակն իրականում» ու պատրաստ եմ հարկ եղած դեպքում կրկին անցնել ծառայության:
Հ.Գ. 2 Եթե այսպես շարունակեք՝ հնարավոր է Եղեռնի հարյուրամյակին բանակ չունենալու պատճառով կրկին վայելեք երբեմնի «բերկրանքը», ուշքի եկե՛ք և մի տրվեք մուտանտների ազդեցությանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vruyr.arcruni/posts/428661160598016?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել