1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը «չոր» խաղերի տևողության ռեկորդ է սահմանել «արքայական ակումբ»-ի կազմում: Այդ մասին է հայտնում ակումբի պաշտոնական կայքը:

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի` «Էսպանյոլ»-ի դեմ հանդիպմանը «արքայական ակումբ»-ը առավելության հասավ 1:0 հաշվով` նվաճելով կիսաեզրափակիչի ուղեգիր, իսկ 32-ամյա Կասիլյասի` «Ռեալ»-ում սեփական դարպասն անառիկ պահելու տևողությունը հասավ 682 րոպեի: Նախորդ ռեկորդը պատկանում էր Ֆրանսիսկո Բույոյին, ով 1994/1995 թվականների մրցաշրջանում գոլ բաց չէր թողել 658 րոպե:

«Ռեկորդս արժեքավոր է այնքանով, որ նպաստեց կիսաեզրափակիչի ուղեգրի ձեռքբերմանը: Սկզբում էլ պարզ էր, որ մենք հաջորդ փուլ կանցնենք, եթե անառիկ պահենք մեր դարպասը: Գոհ եմ իմ ցուցադրած խաղով»,- ասել է Կասիլյասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել