Բառերը, որոնք մի ժամանակ սովորական էին, այժմ բացատրության կարիք ունեն: Նույնը կատարվում է նաև ինչ-որ ժամանակ փառաբանված մարդկանց անունների հետ… Ամեն ինչ վաղանցուկ է և շատ չանցած սկսում է նմանվել առասպելի, իսկ հետո տրվում է լիակատար մոռացության:…. Ի՞նչ է հավերժական փառքը: Զուտ ունայնություն: Բայց կա՞ արդյոք ինչ-որ բան, ինչին հարկ է լուրջ վերաբերվել: Միայն մի բան. արդարամիտ մտածմունք, հանրօգուտ գործունեություն, կեղծիքին անընդունակ խոսք և հոգևոր տրամադրություն, որն ուրախությամբ է ընդունում տեղի ունեցողը որպես անհրաժեշտություն, որպես նախատեսված, որպես ընդհանուր սկզբից և ակունքից ծագող:
Ողջ տեղի ունեցողն այնքան սովորական է և հայտնի, ինչպես վարդը՝ գարնանը, և խաղողն՝ աշնանը: Այդպիսին են և´ հիվանդությունը, և´ մահը, և´ զրպարտությունը, և´ ոճրամտությունը, և´ այն ամենը, ինչ ուրախացնում կամ վշտացնում է հիմարներին:
Կյանքը հոսում է, մեզ հարկավոր է մեկ ճանապարհ և այդ ճանապարհը Տիրոջ ձեռքներն են, որ մենք չենք տեսնում: Մեր նպատակն է, որ հասնենք բարձունքին և նայենք այդ բարձունքից, ոչ թե ֆիզիկապես այլ` հոգեպես, այլակերպված, մաքրված և ասենք ինքներս մեզ.«Ես հաղթեցի վերջապես»: 

Սիրով և աղոթքով` Տ.Հեթում քհն. Թարվերդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել