1in.am-ը գրում է.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանը նշանակվել է Ս. Գայանե վանքի վանահայր, Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը` Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրեն:
Հոգեշնորհ Տ. Անդրանիկ աբեղա Գևորգյանը, ազատվելով Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից, կշարունակի ծառայել Մայր Աթոռի Կալվածոց տեսչության տնօրենի պաշտոնում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_247668.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



