Armnewstv.am-ը գրում է.
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով` գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության համար 2013-ին կարող էին ապահովել երկնիշ աճ, ինչը տեղի չունեցավ: Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմեց 3.5 տոկոս: Տնտեսագետը համոզված է, որ միայն հանքաարդյունաբերության զարգացմամբ արդյունաբերության աճը սահմանափակել այլևս պետք չէ: Առաջարկվող բանաձևը հետևյալն է` երկիր մտնող ներդրումները ուղղել վերամշակող գործարանների ստեղծման ու նաև մի քանի ձեռնարկությունների վերագործարկմանը:
Տնտեսական ակտիվության ապահովման գործում շինարարությունը արդեն 2 տարի է պասիվ դերում է, բայց տնտեսագետը համոզված է` Հայաստանը ճգնաժամը կարող է համարել հաղթահարած, երբ շինարարության ոլորտը վերականգնի իր նախաճգնաժամային աճի ուղին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



