Հայաստանն ունի հզոր բանակ, մարտունակ բանակ, խաղաղասեր բանակ:

Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ: Ահա այն արտահայտությունը, որը երեկ ամենաշատն է գրառվել Ֆեյսբուքում: Մեր բանակը երիտասարդ է, բայց շատ փորձառու: Հպարտ եմ, որ ինձ ու իմ ընտանիքին պաշտպանում է ՀՀ բանակը:

Դե բանակի օրը նաև լավ առիթ էր գրանտակերների համար: Այստեղ էլ է մեր բանակը մտածում իր քաղաքացու համար: Հնարավորություն է տալիս անիմաստ խոսելու և մի երկու կոպեկ աշխատելու համար: Մեր հարևաններին էլ չենք մոռանում, մեր գրանտագեներացվածները այդ օրը հանգստի են ուղարկում ադրբեջանցի լրագրողներին, ու իրենց փոխարեն սկսում են այստեղից աշխատել՝ Հայաստանի դեմ հանուն Ադրբեջանի:

Թուրքերը, եթե իմանային Ֆրանսուա Օլանդը ինչ է խոսելու Թուրքիայում, դժվար նրան մուտքի վիզա հատկացնեին: Ֆրանսուա Օլանդը կանգնեց Թուրքիայում և անկաշկանդ ասաց, որ 1915 թվականին ցեղասպանություն եք արել, պարոնայք, մտածեք ձեր քայլերի շուրջ և ընդունեք իրողությունը: Գյուլն էլ աչքիս շատ էր ազդվել այս բառերից ու հայտարարել է, որ պետք է բացել Թուրքիայի արխիվները ու պատմությունը թողնել պատմաբաններին: Մոտակա ժամանակներս Ֆրանսիայի նախագահն այց է կատարելու Ադրբեջան: Տեսնես, նրա այցից հետո ԳԵՅդարի տղեն ի՞նչ հայտարարություն կանի: 

Երեկ բոլորն էին շնորհավորում հայոց բանակի օրը, դե դերասանուհի Շուշաննան էլ փորձեց ետ չմնալ, ասեմ ավելին, նույնիսկ անցավ բոլորին, նրա գրառումը քննարկվեց շատ երկար: Վա՞տ, թե լավ, բայց ակամայից PR ստացվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել