Սիրելի բարեկամներ, ինչպես գիտեք, փոքրիկ Անգելի պատմությունը շատ-շատերին ցնցեց և, շատերը մեզ օգնության ձեռք մեկնեցին: Երբեմն ինձ թվում Էր, որ հնարավոր չի լինի հայթայթել այն գումարը, որն անհրաժեշտ էր, սակայն, ի շնորհիվ ձե՛զ, ի շնորհիվ բարի՛ մարդկանց՝ հանձինս «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ի երիտասարդների, մենք կարողացանք հաղթահարել իմ փոքրիկի ամենադժվար թվացող ճանապարհը: Հիվանդոըթյան տեսակը երկար բուժումների կարիք ունի և հաճախակի հսկողություն բժիշկների կողմից…ինչպես արդեն գիտեք, բարի մարդկանց օգնության շնորհիվ մենք եկանք Ռուսաստանի Դաշնություն, որտեղ և բալիկս վիրահատվեց՝ ստանալով իր բուժման հիմնական կուրսը: Ստիպված ենք կրկին դիմել, ձեր բոլորիդ օգնությունը խնդրել, քանի դեռ փոքրիկս չի ապաքինվել… Շուտով կսկսենք դստերս հաջորդ բուժումը, որը կոչվում է դելֆինաթերապիա:  Արաջին կուրսի տևողությունը 45 օր է, մեկ օրվա արժեքը 6000 ռուբլի է…Սիրելի մայրեր, թանկագին հայրենակիցներ, մեծ հույսով ենք դիմում ձեր օգնությանը…. Ես՝ որպես հայ մայր, որպես հայ կին, ուղղակի խնդրում եմ ձեզ, տարածե՛ք այս նյութը…Կանխավ շնորհակալ եմ….
 

Ուղարկիր 13 կոդը 1907 կարճ համարին և փոխանցիր 500 դրամ` օգնելով փրկել այս փոքրիկ հրեշտակի   կյանքը: SMS կարող են ուղարկել միայն Beeline Armenia-ի և VIVACELL-MTS-ի բաժանորդները: Ուղարկվելիք SMS-ների քանակը սահմանափակված չէ: Անկախ նրանից` ձեր ուղարկած SMS-ի հաստատումը կստանաք պատասխան SMS-ի տեսքով թե ոչ, ձեր նվիրատվությունը կընդունվի:

Ուղարկիր SMS և օգնիր: Այսպես է BlogNews-ի նախաձեռնած նոր բարեգործական արշավի խորագիրը, որով փորձելու ենք բարի գործ անելու հնարավորություն տալ բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն դրա ցանկությունը՝ առանց նրանցից լրացուցիչ ջանքեր ու էներգիա խլելու: SMS-ների միջոցով դրամահավաք կազմակերպելու գաղափարին երկար մտորումների արդյունքում հանգեցինք: Թերևս ամենաուժեղ արգումենտը, որը և հիմնական դրդապատճառն էր, որ անցում կատարեցինք այս համակարգին այն էր, որ ֆիզիկապես այլևս չէինք հասցնում հանդիպել և գումար վերցնել բոլոր այն մարդկանցից, ովքեր ցանկանում էին միանալ այս կամ այն ընտանիքին, հիվանդ մանուկին... օգնելու մեր նախաձեռնություններին:

Հետայսու, 1907 համարը այն համարն է, որի միջոցով ՕԳՆԵԼՈՒ ենք: Ու օգնելու ենք նրանց, ովքեր դրա կարիքն իրոք ունեն: Փնտրելու ենք, ուսումնասիրելու ենք, ստուգելու ենք, ապա նոր միայն ձեր դատին ենք հանձնելու հերթական դժբախտ կյանքի պատմությունը, որը լուսավոր ու վառ ենք դարձնելու միասին, ամուր՝ իրար ձեռք բռնած:

Ընտանիքներն ու պատմությունները կներկայացնենք ըստ հատուկ կոդերի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել