Ի հեճուկս երեկ ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության լեգիտումության հարց բարձրացնելու հետ կապված Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, որ «Մեկ պատգամավոր անգամ ոտքի չկանգնեց և չքննարկեց հայկական պատվիրակության իրավասության, մանդատի խնդիրը», այսօր «Հայկական ժամանակ»–ը գրում է. 

«ԵԽԽՎ պատգամավոր, Լատվիայի ներկայացուցիչ Լոլիտա Չիգանը երեկ «Հժ» թղթակցի հետ զրույցում կասկածի տակ է դրել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության լեգիտիմության հարցը և նշել, որ այդ հարցը բարձրացրել է Ստրասբուրգում։
Հայկական պատվիրակության անդամները փորձել են Լատվիացի պատգամավորին ինչ-որ բացատրություններ տալ պատվիրակության կազմից Զարուհի Փոստանջյանին հեռացնելու վերաբերյալ, ինչը, սակայն, կարծես թե համոզիչ չի թվացել։

Լոլիտա Չիգանը, ով նաև դիտորդ է եղել 2013 թվականի ՀՀ նախագահի ընտրություններում, բավական ուշագրավ հայտարարություններ է արել այդ ընտրությունների վերաբերյալ։ Նա նշել է, որ անձամբ է տեսել, թե ինչպես է ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահն ընդդիմադիր թեկնածուի ստացած ձայները պարբերաբար դնում գործող նախագահի օգտին քվեարկած քվեաթերթիկների վրա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել