Մեզ՝ Վարդգես Գասպարիին, Արտաշես Սերգոյանին և ինձ ձեռբակալեցին Ազատության հրապարակում՝ այն պահին, երբ ոստիկանին բացատրում էինք, որ հեռանալու իր պահանջը օրինական չէ, որ մենք ամենևին չենք փորձում, ինչպես ինքն է պնդում, խոչընդոտել հասարակական միջոցառումը, այլ մեզ համարում ենք այդ միջոցառման մասնակից, մյուս մասնակիցներին բան ունենք հասցնելու, հայտնելու և այդ պահին, կես խոսքից, մեզ ձերբակալեցին: Իրենց նպատակն էր պարզապես ուժով կասեցնել ակցիան, ակնհայտ է, որ ստացել էին հենց այդ հրամանը և շտապում էին կատարել՝ բանակցությունների քողի տակ: Կենտրոն բաժանմունքում դիմում գրեցի, պահանջեցի քննել ոստիկանի կողմից կատարած պաշտոնական դիրքի չարաշահումը և իմ քաղաքացիական իրավունքների ոտնահարումը: 
Հ.Գ. Ոստիկանությունում գտնվելիս թանկ էր կապի մեջ լինել ընկերների, համախոհների հետ, իսկ դուրս գալուց՝ տեսնել, որ մեզ սպասում են, դիմավորում են «Բանակն իրականում»-ի ակցիայի մյուս մասնակիցները, լրագրողները, ակցիան ավարտված չեն համարում, մինչև որ իսկապես չավարտվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել