Operativ.am-ը գրում է.

Կիևյան կալանավայրերից մեկում կախվել է հեղինակավոր գործարար Նիկոլայ Կրավչենկոն, որը ներառված է «Ռուսաստանի լավագույն մարդիկ»  հանրագիտարանում: Հայրենիքում նա հետախուզվում էր սպանության և դրամաշորթության մեղադրանքով: Քրեական աշխարհում նա հայտնի էր, որպես Կոլյա՝ սատանա: Նրա մահը «Газете.Ru»-ում հաստաել են Ուկրանիայի պետ-ծառայողները:
Ըստ «Газете.Ru»-ի ունեցած ինֆորմացիայի նա ինքնասպան է եղել, այն բանից հետո, երբ ուկրաինական իշխանությունները որոշել է իրեն հանձնել Ռուսաստանին:
Մեկուսարանում գտել են նաև մահից առաջ գրված նամակը, որտեղ նա բավականին կտրուկ քննադատում է ուկրաինական իշխանություններին , որոնք կաշառքը վերցնում են, սակայն «հարցերը չեն լուծում»: Նամակի վերջում նա հաջողություն է մաղթել Մայդանին :
Կրավչենկոն Կիևում, որտեղ նա թաքնվում էր ռուսական արդարադատությունից, ձերբակալվել է իր տանը: Դրանից հետո նրա փաստաբանները պայքարում էին, որպեսզի նրա համար  քաղաքական փախստականի կարգավիճակ ձեռք բերեյին: Կրավչենկոն 52 տարեկան էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել