Operativ.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալն», Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի երկու խաղերում առավելության հասնելով «Էսպանյոլի» նկատմամբ, կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց:

Առաջին խաղում Կարլո Անչելոտիի սաները հաղթել էին 1:0 հաշվով, պատասխան խաղում ևս գրանցվեց նույն հաշիվը: Միակ գոլը 7-րդ րոպեին խփեց Խեսե Ռոդրիգեսը: Հավելենք, որ կիսաեզրափակիչ փուլում «Ռեալի» մրցակիցը լինելու է «Ատլետիկո»-«Ատլետիկ» զույգի հաղթողը:

«Ռեալ»-«Էսպանյոլ» 1:0

Հեռացում` Վիկտոր Սանչես 78

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել