Իչիմի փիսիկին լքել էր իր հարազատ մայրը: Մոլորված և միայնակ Իչիմին շատ քիչ հնարավորություն ուներ ողջ մնալու: Բարեբաղտաբար նա մուտք գործեց մի հոգատար և սիրող ընտանիք:
Իչիմիի նոր ընտանիքը շատ կենդանիների է որդեգրել, և Իչիմիի ժամանումը նոր տուն շատ ջերմ ընդունվեց տան բոլոր կենդանիների կողմից: Բայց երբ նրան տեսավ Պոնզու անունով Ոսկե Ռետրիվերը, նա միանգամից սիրահարվեց փոքրիկ փիսիկին և սկսեց հոգ տանել նրա մասին:
Պոնզուն մինչև այդ էլ շատ հոգատար է եղել կատուների հանդեպ, կարծես նա թուլություն ունի անպաշտպան փոքրիկ կատուների հանդեպ: Վերջին անգամ, երբ Պոնզուի խնամքի տակ գտնվող կավին տեղափոխեցին այլ տուն, նրա սիրտը կոտրվեց, և Իչիմիին հանդիպելուց հետո իր ամբողջ սերը նվիրեց նրան: Նրանք շատ կապվեցին իրար, և Պոնզուն բաց չէր թողնում Իչիմիին իր աչքից: Նրանք ամեն ինչ անում են միասին և ինչ էլ որ անում են, նրանք հրաշալի են: