1in.am-ը գրում է.

Բրիտանիայի Ռոչեստեր քաղաքի 49-ամյա բնակչուհի Դայանա Ֆրիլավը 25 տարի պաթոլոգիկ կերպով տանել չի կարողանում ոչ մի տեսակի թերթ: 3 երեխաների մայրը չի կարողանում ոչ նայել դրանց, որ շնչել դրանց հոտը, ոչ անգամ տեսնել դրանց գովազդը հեռուստացույցով՝ գրում է Mirror-ը: 

Դայանա Ֆրիլավի հիվանդությունը կոչվում է խլեոֆոբիա: Կինը արդեն քառորդ դար փորձում է պայքարել դրա դեմ: 

Բրիտանուհին կարծում է, որ իր վախի արմատը թաքնված է մանկական տարիքում: «Երբ փոքր էի, մայրս թերթով հարվածեց հայրիկիս գլխին: Նա դա արեց որպես կատակ, սակայն այդ ժամանակից ի վեր ես սկսեցի վախենալ թերթերից»,- հայտարարել է կինը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել