Lragir.am-ը գրում է.
Ռուսաստանի Կենտրոնական բանկն արժութային ինտերվենցիա է կատարել՝ 1 միլիարդ դոլար ներարկելով շուկա, տեղեկացնում է Կոմերսանտը՝ հղում անելով շուկայի մասնակիցներին: Այս ինտերվենցիան ամենամեծն է 2011թվականի հոկտեմբերից հետո:
Ռուսաստանի ԿԲ միջամտությունը թույլ է տվել կանգնեցնել դոլարի և եվրոյի փոխարժեքի կտրուկ աճը: Հունվարի 27-ին դոլարն ու եվրոն կտրուկ թանկացել էին համապատասխանաբար 40 կոպեկով և 1.6 ռուբլով:
ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլիան խոստովանել է, որ ռուբլին թուլանում է, իսկ եվրոն ու դոլարը թանկանում են:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/economy/view/94154
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



