Ես չեմ հասկանում, մեր կառավարությունը ե՞րբ է ուշքի գալու ու օրենքին համապատասխան քայլեր կիրառի բոլոր ոլորտներում: Քաղաքի գրեթե բոլոր բնակելի շենքերին հարակից գազա-բենզալցակայաններ են կառուցել: Հերիք չի թքած ունեն ժողովրդի վրա, մի հատ էլ նրանց կյանքն են դնում վտանգի տակ: Առանց այդ էլ մեր առօրյան լի է սթրեսներով, էլ ինչի՞ եք արհեստական սթրես ստեղծում ժողովրդի համար տվյալ գազալցակայաններում ամենօրյա թեթև և միջին ծանրության պայթյուններով: Հետո էլ ուզում ենք առողջ սերունդ ունենալ, որ մեր ապագան կառուցողներ լինեն: Էգոիստի պես միայն իրենց գրպանի պարունակության համար են մտածում: Ես կարծում եմ, որ շատերը կմիանան ինձ ու խնդրելով կոչ կանեն մեր կառավարությանը, որպեսզի ապամոնտաժեն բազմաբնակարան շենքերին շատ մոտ կառուցված գազա-բենզալցակայանները: Թող ձեր դրամապանակի պարունակությունը մի քիչ պակասի, բայց փոխարենը կրճատվի սթրեսների քանակը . . .

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել