Tert.am-ը գրում է.
Կիևում ակտիվիստ Սերգեյ Նիկոյանի սպանության հիմնական վարկած է նշվում սադրանքը՝ հակամարտությունը սրելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության Քննչական գլխավոր վարչության ղեկավարի առաջին տեղակալ Վիտալի Սակալը, հայտնում է analitikaua.net-ը։
«Այսօր քննարկվում է սպանության մի քանի վարկած, սակայն հիմնական վարկածն անկարգության մասնակիցների կողմից սպանվելու վարկածն է՝ հակամարտությունը սադրանքի միջոցով սրելու նպատակով»,- ասել է նա։
Պաշտոնյան, սակայն, ընդգծել է, որ քննիչները դեռևս չեն կարողանում ճշտել սպանության ճշգրիտ վայրը։ «Չնայած մեր բազմաթիվ դիմումներին՝ ոչ ոք մեզ նման տեղեկություն չի տվել։ Այդ պատճառով էլ մենք չենք դադարեցնում քննությունը։ Կան վկաներ, որոնք ցուցմունք են տալիս այն մասին, որ հունվարի 22-ի առավոտյան կրակոցներ են լսել՝ ինչպես առճակատման գծում, այնպես էլ ամբոխի ներսում»,-ասել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



