Չինաստանի 22-ամյա բնակիչ պատրաստվում էր հրաժարվել իր դեֆորմացված քթից: Բայց վիրաբույժները այդ դժվարին իրավիճակից ելք գտան: Նրանք ևս մեկ այդպիսի օրգան աճեցրեցին հիվանդի ճակատին:

Хирурги вырастили на лбу пациента еще один нос

Daily Mail-ի տեղեկությամբ՝ 2012թ.-ի օգոստոսին 22-ամյա չինացին ավտովթարի էր ենթարկվել: Արդյուքում լրջորեն վնասվել էր նրա քիթը, բայց նա չէր դիմել բժշկական օգնության, ինչի համար հետագայում շատ զղջացել էր:

Որոշ ժամանակ անց քթում բորբոքային պրոցեսներ են սկսվում, որոնց արդյունքում տեղի է ունենում բջիջների մահացում: Չնայած օր-օրի վատթարացող վիճակի՝ չինացին շարունակում է անտեսել պաթոլոգիկ փոփոխություններն այնքան ժամանակ, մինչև քիթը ամբողջովին դեֆորմացվում է:

Վախեցած չինացին դիմում է բժիշկներին և պատմում է իր հետ տեղի ունեցածը՝ հուսալով, որ նրանք կկարողանան օգնել իրեն: Սակայն հետագա հետազոտությունները ցույց տվեցին, որ հարկավոր է հեռացնել տղամարդու քիթը, քանի որ բորբոքային պրոցեսն ամբողջովին ոչնչացրել էր ոսկրաաճառային կմախքը:

 Хирурги вырастили на лбу пациента еще один нос

Վիրաբույժները հայտնել էին հիվանդին, որ չեն կարող վերականգնել նրա քիթը, բայց կարող են «աճեցնել» նմանակը: Նրանք նաև տեղեկացրեցին, որ երբ նոր քիթը լիովին ձևավորված կլինի, նրանք կտեղաադրեն դեֆորմացվածի փոխարեն:

Քանի որ տղամարդն ուրիշ տարբերակ չուներ, նա որոշեց ռիսկի դիմել և համաձայնեց այդ վիրահատությանը: Բժիշկները տեղադրել էին չինացու ճակատային մասում հատուկ լայնացուցիչ սարքեր, ապա տեղադրել էին աճառ, որը նախօրոք վերցրել էին հիվանդի ողից և քթի ձև էին տվել:

Վիրահատական պրոցեսներն անցան առանց որևէ բարդությունների և ստացված արդյունքը հիացրեց բժիշկներին:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել