1in.am-ը գրում է.

Յոգայով զբաղվելը հանում է հոգնածությունը և նվազեցնում բորբոքային երևույթները կանանց օրգանիզմում, որոնք հաղթահարել են կրծքի քաղցկեղը, պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակված է Journal of Clinical Oncology պարբերականում:

Գիտնականներն ուսումնասիրել են կանանց վիճակը, որոնք առնվազն 3 ամիս, շաբաթական 2 անգամ զբաղվել են յոգայով՝ դրանք համեմատելով քաղցկեղը հաղթահարած հիվանդների հետ, որոնք չեն զբաղվել ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, հայտնում է RIA Novosti-ն: 

Արդյունքում՝ դասերի հաճախած կանայք 57%-ով քիչ հոգնած էին զգում իրենց, իսկ բորբոքային պրոցեսները օրգանիզմում 20%-ով քիչ էին:

Հետազոտությանը մասնակցել են միայն այն հիվանդները, որոնք նախկինում չեն պարապել յոգայով:

Օհայոյի համալսարանի մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ հետազոտությունն անցկացվել է 27-76 տարեկան 200 կնոջ շրջանում:

Դա առաջին աշխատանքն է, որը շոշափում է քաղցկեղով հիվանդների ոչ միայն ինքնազգացողությունը, այլև ֆիքսող կենսաբանական ցուցիչները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել