Tert.am-ը գրում է.
«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն իտալացի ֆուտբոլիստների Ասոցիացիայի կազմակերպած հանդիսավոր արարողության ժամանակ ստացել է Ա Սերիայի 2012-13 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի համար շնորհվող պարգևը:
Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Բացի այդ, թուրինցիների փորձառու խաղացողը, ով երկրորդ տարին անընդմեջ հաղթող է հռչակվում տվյալ անվանակարգում, ընդգրկվել է նաև Իտալիայի առաջնության Տարվա խորհրդանշական հավաքականում, որը կազմել են Ա Սերիայի խաղացողները, մարզիչները, Իտալիայի հավաքականի ներկայիս և նախկին գլխավոր մարզիչները, ինչպես նաև մի քանի՝ հատուկ ընտրված լրագրողները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/01/28/Pirlo/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



