Հայաստանը հզորություն է, Հայաստանը գեղեցկություն է, Հայաստանը պատմություն է:

Այսօր հայոց բանակի օրն է: Երեկվանից տարբեր մարդիկ շնորհավորում էին ՀՀ բանակին: Սա այն օրերից է, երբ բոլորը միասնական են, երբ բոլորը հպարտանում են բանակով: Ես էլ եմ շնորհավորում հայ զինվորին, հայոց բանակին: Ցանկանում եմ, որ հայոց բանակը և հայ զինվորը միշտ ապրեն խաղաղության մեջ: Հայը պատերազմ չի ուզում, սակայն պայքարի ժամանակ չի թաքնվում:

Արարատի քաղաքապետի տունը կռիվ էր ընկել, նրանք Գրին քարտ էին շահել: Գնա՞լ, թե չգնալ. սա էր կռվի պատճառը: Երեկ այս թեման քննարկվեց ու շրջանառվեց բոլորի կողմից: Լուրջ վերլուծությունների տեղիք տվեց: Բայց իմ համար այս դեպքը հերթականն է, կարող ա մարդուն քաղաքապետի պաշտոնը դուր չի գալիս, ուզում է ԱՄՆ-ում նահանգապետ աշխատել:

Հենրիխ Մխիրթարյանի մասին երեկ հնչեցին թե՛ դրական թե՛ բացասական կարծիքներ: Մարդիկ կային, որ Բորուսիայի վերջին անհաջողությունների ողջ մեղքը վերագրեցին Հենրիխին: Հարգելի ֆուտբոլագետներ, ֆուտբոլը բոքս չի ու թիմային խաղ է, եթե թիմը վատ է խաղում, այդտեղ մեղավոր են թե՛ բժիշկները, թե՛ հարձակվողները:

Էլ բան ու գործ չունենք, պատկերացրեք քրիստոնյա ազգը սկսել է ապրել Վանգայի գուշակություններով: Եթե գուշակները սաղ ասում են, էլ պայքարելու կամ ապրելու իմաստը ո՞րն է: Լա՞վ չի գնանք գուշակների մոտ, թող ասի՝ ի՞նչ է լինելու, հանգիստ ապրենք ու հաջողություններից կամ անհաջողություններից չուրախանանք և չընճվենք:

Զարուհի Փոստանջյանը չհասավ իր նպատակին, ինքը մնաց ԱՄՆ-ում: Այ Զարուհի ջան, քեզ պե՞տք ա ԱՄՆ-ն լքում ես: Բա Միխաիլ Սահակաշվիլին չի նեղվի, որ եքա Ֆլեթչերի համալսարանում մենակ մնա: Մնացեք երկուսով, քանդեք էլի էտ համալսարանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել