«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, ունի ոչ թե 1 տուն, ինչպես նշված է իր հայտարարագրում, այլ միանգամից չորս տուն՝ Գյումրիում, Երեւանում եւ Մոսկվայում։ Ընդ որում, Գյումրիում, ըստ մեր աղբյուրների, ունի 2 տուն, որոնցից մեկը գտնվում է «Անի» թաղամասում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նաեւ կառուցում է երրորդը։

2012թ. նոյեմբերի 1-ի հայտարարագրում, սակայն, Ավետիսյանը հայտարարագրել է մեկ բնակելի տուն, հասարակական նշանակության շենքեր ու հողամաս, նաեւ երեք մարդատար ավտոմեքենա՝ «Միցուբիշի Պաջերո», «Գազ 32 213» եւ «Ռենո Էքսպրես»։
 Սուքիաս Ավետիսյանի տների թիվը ճշտելու համար զանգահարեցինք վերջինիս. «Ինչպես որ հայտարարագրել եմ, դրանք ունեմ, ես չգիտեմ ձեր տեղեկությունները որտեղից են»,- պատասխանեց  Ավետիսյանն ու անջատեց լսափողը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել