Shamshyan.com-ը գրում է.

Երեկ` հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի բնակիչ 27-ամյա Արմեն Չիլինգարյանը վարելով Opel մակնիշի 34 MD 977 համարանիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս ճանապարհի մերկասառույցի պատճառով գլխիվայր շրջվել է:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը` Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:

Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանտարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: 

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Արմեն Իսկանդարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհի նշված հատվածում ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են կատարում, վարորդներին հորդորելով որպեսզի մեքենաները վարեն դանդաղ, պահելով անվտանգության կանոնները, քանի որ նշված տարածքը սպասարկող Ճանշինի աշխատակիցների չաշխատելու արդյունքում վթար-վթարի հետևից է տեղի ունենում:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել